четверг, 13 июня 2013 г.

Մարդկության գոյացումից մինչև օրս աշխարհը փոխվել է անհնարինին մոտիկ աստիճանի: Սրա հիմնական պատճառը անկասկած մարդկային քաղաքակրթության զարգացումն ու էվոլուցիան է : Իսկ ինչով է պայմանավորված քաղաքակրթության նման զարգացումը եթե ոչ մարդու դերի մեծացմամբ ամբողջ աշխարհում: 
Եվ նույնիսկ անցած՝ էներգետիկ ռեսուրսների՝ գազի, նավթի դարում, այժմյան էլեկտրոնիկայի, Այ Թի տեխնոլոգիաների դարում աշխարհի մեծագույն ու կարևորագույն ռեսուրսը համարվում են ոչ թե թանկարժեք մետաղները, ոչ թե վառելիքի տեսակները, ոչ թե համակարգիճները, այլ մարդը. մարդը, որ այդ մետաղները գործածում է տարատեսակ իրեր ստեղծելու համար, մարդը, որ այդ վառելիքով աշխատող մեքենաներ է ստեղծում, մարդը, որ ստեղծում է համակարգիչներ, որոնցով և թեթևացնում է բոլորիս կյանքը:
Լավ իսկ ո՞րն է մարդկային քաղաքակրթությունների այս գրեթե անվերջանալի էվոլությայի նպատակը, ավարտը, միտքը: Անկասկած դա ավելի անվտանգ, ապահով ու բարեկեցիկ ապագայի ստեղծումն է ներկա և ապագա սերունդների համար: Երկրագնդի վրա ապրած և ապրող քաղաքակրթությունների մասերից այս ամենում ամենաշահագրգռվածը, անկասկած, երիտասարդությունն է, որ սովորում, աշխատում, մաքառում է հենց իր ապագայի համար:Սակայն մեր երկրում, ինչպես աշխարհի մի շարք ոչ լիարժեք զարգացած պետություններում երիտասարդությունը թերագնահատվում է. որոշակիորեն խորանալով խնդրի արմատների մեջ կարելի է ասել, որ մեզնում շատ հաճախ երիտասարդությունը դիտվում է որպես հիվանդություն՝ ջրծաղկի նման, որով բոլորը պետք է հիվանդանան մինչև մեծանալը ու պիտանի դառնալը:
Ինչպես ցույց են տալիս մի շարք հետազոտություններ այս հարյուրամյակի ավարտին մինչև երեսուն տարեկան մարդիկ՝ երիտասարդները, կկազմեն երկրագնդի բնակչության ավելի քան վաթսուն տոկոսը. սա անկասկած ցույց է տալիս, որ հասարակությունում երիտասարդների դերը գնալով բարձրանալու է ու դա օրինաչափ է:
Այժմ էլ արդեն նկատելի է համեմատաբար ավելի մեծ մասնակցություն երիտասարդության կողմից մարդկային կյանքի բաղկացուցիչ տարբեր մասերում, սակայն այնուամենայնիվ կարելի է ասել, որ դա դեռ հեռու բավարար լինելուց , քանի որ երիտասարդությունն է որ պետք է ապրի այն ապագայում, որը կերտվում է այսօր, երիտասարդությունն է որ տերն է վաղվա օրվա:
Ժամանակակից ԶԼՄ-ների զարգացման, դրանց տարբեր նոր տարատեսակների ի հայտ գալուն հետ մեկտեղ անկասկած ավելանում է նաև երիտասարդության ինքնադրսևորվելու հնարավորությունը, ինչը և պետք է համարել հիմնասյունը հասարակության զարգացման: Թույլ տալով երիտասարդներին ինքնադրսևորվել, մենք թույլ ենք տալիս հինն ու հնացածը փոխարինել նորով ու թարմով դա է զարգացման իմաստը ու էությունը:

понедельник, 31 декабря 2012 г.

Մի շնորհավորանք

Շուտով` արդեն մի քանի ժամից հեռուստացույցի բոլոր ալիքներով կհեռարձակվի նախագահի ամանորյա շնորհավորանքը, ապա հերթը կհասնի կաթողիկոսին և զանգերի տասներկու ղողանջները կազդարարեն, որ մեր կյանքից անցավ ևս մեկ տարի: Բոլորն էլ բնականաբար կփորձեն ի մի բերել անցնող տարին. մեկը կհիշի հաջողւթյունների մասին, մյուսը` դժբախտությունների ու ձախողումների, մեկը` կհաշվի , թե ինչքան գումար կարողացավ աշխատել, իսկ մյուսը ուղղակի կգրկի երեխաներին ու կմտածի, որ ընտանիքից բացի իրեն պետք չէ ոճինչ, որ աշխարհի և ոչ մի հարստություն նա չէր փոխի իր զավակի թոթովանքի հետ, իսկ այ մեկ ուրիշն էլ կսգա այն կորուստը, որ ունեցավ այս տարի, կմտածի, որ էլ երբեք Ամանորը չի դիմավորի իր հարազատի հետ, որին կորցրեց այս տարում: Ինչ արած այսպիսին է կյանքը` տխուր ու ուրախ, լի թե խինդով, թե ցավով ու թախիծով և գիտեք, իրականում, այս ամենը ոչ մի կապ չունի թե ինչ եք դուք կամ մեկ ուրիշը արժանի, մենք ստանում ենք այն ինչ ստանում ենք և դա երբեք կախված չէ մեր արժանիքներից, եթե...
Եթե իհարկե (շատ չհոգնեցնեմ նախաբանով, և անցնեմ ամանորյա մազթանքներիս, որոնց նման հարյուրավորները դեռ լսելու եք) եթե իհարկե դուք մի պահ կանգ չանռեք ու ինքներդ ձեզ չասեք "այս տարին իմն է լինելու, ես կհասնեմ այն ամենին ինչի մասին երազում եմ, կամ կմեռնեմ դրա ճանապարհին" այո՛, այո` հենց մեռնել, իսկ ի՞նչ իմաստ ունի ապրել, բայց միևնույն ժամանակ ամեն տարեվերջին զղջալ չարածների, չհասած բարձրունքների, չկատարված երազանքների ու կորցրած ժամանակի համար: Շատերը այս ամենը կբարդեն պահի, պատահականությունների կամ նույնիսկ ճակատագրի կամ էլ վերին ուժերի վրա.. Հավտացնում եմ ձեզ, այս տիեզերքում չկա մի ուժ, որ ի վիճակի լինի ձեզ կանգնեցնել, եթե դուք իրոք որոշեք թե ինչ եք ուզում, և ճակատներդ առաջ ձգաց գնաք դեպի ձեր նպատակներն ու երազանքները, ոչ մի հարստություն ձեզ համար անհասանելի չի լինի, և նույնիսկ ոչ մեկ` անհասանելի, չի կարող լինել այնպես, որ ձեր ողջ ուժն ու եռանդը, կամքն ու վստահությունը և չհասնել նրան կամ դրան, ինչի կամ ում մասին, որ երազում եք:
Մի վախեցեք, երբեք մի վախեցեք ոչնչից, մի վախեցեք պարտվելուց, մի վախեցեք հիասթափությունից, ավելի լավ է կռվես ու պարտվես քան առանց մարտի կապիտուլացվես: Ամեն մի երազանքի կատարման համար կռվեք այնպես, կարծես դրա իրագործումից է կախված ձեր ապրելը կամ մեռնելը: Քանզի էլ ի՞նչ իմաստ ունի կյանքը առանց երջանկության. իսկ ի՞նչ է երջանկությունը եթե ոչ կատարված երազանքներից ստացված բավականությունը:
Մի խոսքով եղեք մարտնչող ու աննկուն և դա ձեզ կդարձնի երջանիկ: Դուք եք ձեր ճակատագրի ՄԻԱԿ կերտողը:

вторник, 4 декабря 2012 г.

Առավել քան անհասկանի է մերօրյա երիտասարդների և մասնավորապես` ուսանողների անտարբբերությունը քաղաքականության նկատմամբ և դրան անմասնակից մնալու ձգտումը:


Սկսենք երևի «քաղաքականություն» բառի բացատրությունից: Քաղաքականությունը գործողությունների և որոշումների ընդունման կառավարումն է, որ հեշտացնում է նպատակների իրականացումը : Այն ուղղորդում է նպատակների իրականացմանն ու խնդիրների լուծմանը միտված գործուղությունները: Այսինքն` ճիշտ կլինի ասել, որ ժամանակակից աշխարհում հենց քաղաքականությունն է որոշում երկրի համար կենսական նշանակություն ունեցող ցանկացած հարց, քաղաքականությունն է որոշում երկրի զարգացման ուղղվածությունը, դրան հասնելու ճանապարհները:
Վերընշվածից ելնելով` առավել քան անհասկանի է մերօրյա երիտասարդների, և մասնավորապես ուսանողների անտարբերությունն քաղաքականության նկատմամբ ու դրան անմասնակից մնալու ձգտումը: Սա, իհարկե, կարելի է փորձել բացատրել այն հանգամանքով, որ ներկայիս ուսանեղների մոտ տիրում է այն թյուր կարծիքը` ըստ որի քաղաքականությունը` իրենց չվերաբերվող, իրենց կողքով ընդհամենը անցնող մի երևույթ է և, որ նրանք անհրաժեշտություն չունեն դրան մասնակցելու: Ինչ խոսք այս ամենին նպաստում է ԲՈՒՀ-երում տիրող այժմյան վիճակը` երբ ռեկտորներն ու դեկաններն, ուսխորհուրդների նախագահներն ու անդամները, համալսարաններում կրծքներին ամրացնելով որոշակի կուսակցության տարբերանշան, առիթից առիթ ուսանողներին դասերից ազատելով ու մի քանի կոնկրետ քաղաքական ուժերի հանրահավաքներին տանելով թյուր տպավորություն են թողնում` իբր կարևոր քաղաքական, պետական հարցեր են լուծում: Հավատացնում եմ ձեզ. այդ ամենը քաղաքականության հետ այնքա'ն կապ ունի, որքա՛ն հետհեղափոխական Լիբիան` ժողովրդավարության: Թույլ մի՛ տվեք, որ ձեզ համոզեն, թե դուք ոչինչ փոխել չեք կարող, չեք կարող մասնակցություն ունենալ պետական մակարդակի որոշումների ընդունմանը, չեք կարող դեր խաղալ հենց ձե՛զ բոլորից շատ վերաբերվող կրթական համակարգի մասին որոշումներում: Զարմանալի չէ, որ զարգացած երկրներում` ինչպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այլն, երիտասարդները ընտրությունների ժամանակաշրջանում (և նաև դրանից հետո) համարվում են ամենաբծախնդիր ընտրազանգվածը, քանզի նրանք հանդես են գալիս որպես մաքսիմալիստներ` թեկնածուներից պահանջելով լուծման ճանապարհներ իրենց հուզող բոլոր հարցերի համար, պահանջում են ապագայի երաշխիքներ, իրե՛նց ապագայի երաշխիքները. այն ապագայի, որում նրանք, որպես մասնագետներ կունենան համապատսխան աշխատանք, կապրեն մի երկրում, որտեղ օրենքը վեր է բոլորից, որտեղից նրանք չեն արտագաղթի, այլ կմնան ու կզարգացնեն այն` արդեն հաջորդ սերունդների երիտասարդության հետ: Հավատացնում ենք ձեզ` այդ երկրների երիտասարդները ոչնչով առավել չեն ձեզնից, բայց այնուհանդերձ նրանք հիմա մեծագույն դեր են խաղում իրենց երկրների գրեթե բոլոր քաղաքական, տնտեսական, ինչու ոչ նաև ռազմական որոշումներում: ԵՎ դուք կսխալվեք եթե մտածեք` թե նրանք այս արտոնությունները վերևից` որպես պարգև են ստացել, հավատացե՛ք, այս ամենին հասնելու համար պայքարել են երիտասարդների մի քանի սերունդ, այն սերունդները, որ հավատացել են, չեն հուսահատվել, պայքարել են մինչև վերջ և հաղթել:
«ՄԵՆՔ» ընտրել ենք մեր ճանապարհը, այն բարդ է, լի խոչընդոտներով և թերահավատներով, սակայն «ՄԵՆՔ» վստահ ենք` այս ճանապարհը միայն առաջ է տանում : Միացեք մեզ և դարձեք հույսի երիտասարդությունը, այն երիտասարդությունը, որ պատրաստ է փոխել ի՛ր ապագան:



Երևանի երիտ քաղաքապետարանի անդամ` Վ. Ալեքսանյան:   

среда, 31 октября 2012 г.

Facebook ` սպառված,google+ `այլընտրանք


Դեռ մի քանի տարի առաջ`  , երբ հայ "ինտերնետ հասարակության" մեծ մասը տարված էր օդնոկլասսնիկի.ռու-ով կային արդեն երիտասարդներ, որ օգտվում էին ֆեյսբուքից: Այդ ժամանակ ֆեյսբուքը մի նոր աշխարհ էր թվում. աշխարհ`զերծ բացասական ամեն բանից, որ առկա էր օդնոկլասսնիկի-ում: Կհարցնեք թե ինչն է փոխվել: Սկսեմ...
Ֆեյսբուքի այժմյան հմնական խնդիրը, ըստ իս, հանդիսանում է ԳԵՐհագեցածությունը: Այսպես ուրեմն, կայքի հայկական մասը ամբողջովին լցված է լրատվական կայքերի էջերով, որոնք, ամեն մեկը մի քաղաքական ուժի պատկանելով, տանում են մարդկանց զոմբիացման իրենց քաղաքականությունը` մի քանի հոդված համասեռամոլների, մարդասպանությունների և այլ հանցագործությունների մասին և դրանից հետո մեկը` իրենց քաղաքականության, կամ հակառակորդ քաղաքական ուժի անբարոյականության մասին:  Այս ամենը համեմում ենք տարբեր քաղաքական  ճամբարների պատկանող օգտատերերի, կամ ավելի հաճախ "ֆեյք"երի մեկնաբանություններով, որոնցում գռեհիկ ու վուլգար ժարգոնից բացի կարելի է հանդիպել ատելության բացահայտ քարոզի, միմյանց վիրավորելու, նվաստացնելու անհագ ցանկության: Սա իհարկե առաջին հերթին ազդում է հասարակ օգտատիրոջ հոգեկանի վրա, այն օգտատիրոջ, որը ֆեյսբուքում ընդհամենը ցանկանում է  շփվել ընկերների և հարազատների հետ, տեղեկանալ երկրի կամ գուցե նաև աշխարհի անցուդարձից առանց ինտերնետում երկար փնտրտուքների: ՈՒղղակի անհնար է մի քանի րոպե անցկացնել ֆեյսբուքում և զերծ մնալ այս ամենի ականատեսը լինելուց:
Ֆեյսբուքը սպառել է իր` լիովին ազատ, հաճելի ու պարզ կայքի իմիջը, այժմ ամեն ինչ անտանելի բարդացված, քաղաքականացված է: Չես կառող ուղղակի մտնել կայք և հաճելի ժամանակ անկացնել ընկերներիդ հետ շփվելով, նկարներ փոխանակելով և դրա հետ միասին զերծ մնալ նյարդերի խանգարումից:
Ֆեյսբուքի մասին այսքան բացասկան լիցքերից հետո երևի առաջ եկավ այլընտրանքի հարցը: Ֆեյսբուքը անկաղ այս ամենից նաև շատ դրական ու պետքական ֆունկցիաներ է կատարում մեր կյանքում և դրանցից լիովին հրաժարվելը երևի թե անմտություն կլիներ: Հենց դրա համար էլ եկեք ցանոթանանք համեմատաբար նոր  մի կայքի: Վստահ եմ բոլորդ էլ լսել եք, իսկ մի մասն էլ արդեն օգտվում է google+ -ից: Համեմատության մեջ դնելով ֆեըսբուքի հետ գուգլ-ի միակ թերությունը կարելի է համարել այն, որ դեռևս քչերն են դրանից օգտվում և հետևաբար դուք այստեղ չեք գտնի այնքան ծանոթներ, որքան ֆեյսբուքում, բայց լինենք անկեղծ, արդյոք դա թերություն է? Քանի? ֆեյսբուքյան ընկերոջ հետ եք դւոք իրականում շփվում: Քանիսի? հետ եք դւոք իրականում ուզում կիսել ձեր մտքերը, ձեր նկարները, կյանքի նորությունները: Վստահ եմ ոչ բոլորի: Գուգլը ձեզ հնարավորություն է տալիս ընկերներին բաժանել խմբերի, օրինակ` գործընկերներ, դասարանցիներ, հարազատներ. ստեղծել "իվենթ"-ներ միայն մի խմբի համար, գրել ստատուներ, որը կտեսնեն միայն ձեր իսկ կողմից ընտրված խմբի ընկերները և այդ "ցիրկըլզ" հավելվածի միջոցով:
Գուգլը իր հետ բերում է թարմություն, նորություն: Այլևս պետք չի պատասխանել անծանոթ "լայք" մուրողների նամակներին, պետք չի կարդալ "ընկերներ"-իդ հիմար ստատուները իրենց դժբախտ սիրո ու մնացածի մասին: Օգտվեք գուգլի բոլոր հնարավորություններից և կզգաք թե իրականում ինչքան օգտակար և հաճելի կարող է լինել անգամ սոց-ցանցը:
Հ.Գ հոդվածը չերկարացնելու համար չեմ նշում գուգլի մի ծարք այլ առավելությունների մասին, որոնց դուք հնարավորություն ունեք անձամբ ծանոթանալու միայն այցելեք google+  և գրանցվեք :

вторник, 30 октября 2012 г.

Հայ լրատվական իրականության մասին

                                

                              Հայ լրատվական իրականության մասին

       
Եթե վերջին ամիսներին հետևել եք հայկական լրատվական կայքերի աշխատանքին,ապա անպայման նկատած կլինեք լրատվության ուղղակի շեղում դեպի համասեռամոլները, ֆեմինիստուհիները,Ադրբեջան պետությունը և այլ ըստ էջի ստեղծողների' մեղմ ասած անիմաստ և դեգՌադացնող ինֆորմացիա:Հաճախ տեսնում ենք հոդվածներ համասեռամոլների հետ կապված,որտեղ մեջ են բերվում համասեռամոլապաշտպան մարդկանց այնպիսի ելույթներ,որ անկասկած կարող են,և վ
ստահ ենք որ ազդեցություն կթողնեն դեռ չկազմավորված հոգեկան ունեցող երիտասարդների վրա բնականաբար այդ ազդեցությունը լավը համարել չի կարելի :
Հոդվածների մի ուրիշ խումբ էլ ուղղված է մարդկանց ներկայացնելու Ադրբեջան պետության բոլոր խնդիրները:Իհարկե առաջին հայացքից ոչ մի վատ բան չեք նկատի,սակայն խորանալով խնդրի մեջ' արդյոք սա արջի ծառայություն չէ՞ սեփական երկրին.նայենք փաստերին միթե այդ տեղեկատվությունը այժմյան երիտասարդությանը չի՞ ստիպի թերագնահատել թշնամուն,հատկապես հաշվի առնելով որ չկան նյութեր այդ երկրի առաջխաղացումների մասին:Գտնում ենք,որ սա բավականին վտանգավոր տենդենց է և անհռաժեշտ ենք համարում դրան վերջ տալը,կամ տեղադրեք ամբողջը կամ ընդհանրապես մի տեղադրեք ոչինչ(ավելի ցանկալի է 2րդը)թե չէ հետո էլ ասում են Ադրբեջանում մարդկանց ճիշտը չեն ասում,ժողովուրդը անտեղյակ է իրականությունից,հարգելիներս,դուք էլ ոք նույնը անում,վերջ տվեք:
Հոդվածների մյուս խմբի մեջ են մտնում "անիմաստ" խորագիրը կրողները,վերջիններս մյուս երկուսի համեմատ ավելի անվնաս են,սրանց հասցրած վնասը,միայն ժամանակի անիմաստ կորուստն է,որը դուք կծախսեք նյութը կարդալու և քննարկմանը մասնակցելու դեպքում:Այս վերջինից մի տեսակ տպավորություն է ստեղծվում,որ մեռ լրագռողները բացի նյութը տառ-առ-տառ թարգմանելուց ուրիշ ոչնչի ընդունակ չեն:Ձեզնից ո՞վ է վերջին ամսում կարդացել մի հոդված,որտեղ լրագրողը լուրջ անալիզի կենթարկեր մի լուրջ իրադարձություն,կտար գնահատականներ,կներկայացներ իրադարձությունների զարգացման սեփական տեսլականը:Վստահ եմ, որ ոչ-ոք...