четверг, 13 июня 2013 г.

Մարդկության գոյացումից մինչև օրս աշխարհը փոխվել է անհնարինին մոտիկ աստիճանի: Սրա հիմնական պատճառը անկասկած մարդկային քաղաքակրթության զարգացումն ու էվոլուցիան է : Իսկ ինչով է պայմանավորված քաղաքակրթության նման զարգացումը եթե ոչ մարդու դերի մեծացմամբ ամբողջ աշխարհում: 
Եվ նույնիսկ անցած՝ էներգետիկ ռեսուրսների՝ գազի, նավթի դարում, այժմյան էլեկտրոնիկայի, Այ Թի տեխնոլոգիաների դարում աշխարհի մեծագույն ու կարևորագույն ռեսուրսը համարվում են ոչ թե թանկարժեք մետաղները, ոչ թե վառելիքի տեսակները, ոչ թե համակարգիճները, այլ մարդը. մարդը, որ այդ մետաղները գործածում է տարատեսակ իրեր ստեղծելու համար, մարդը, որ այդ վառելիքով աշխատող մեքենաներ է ստեղծում, մարդը, որ ստեղծում է համակարգիչներ, որոնցով և թեթևացնում է բոլորիս կյանքը:
Լավ իսկ ո՞րն է մարդկային քաղաքակրթությունների այս գրեթե անվերջանալի էվոլությայի նպատակը, ավարտը, միտքը: Անկասկած դա ավելի անվտանգ, ապահով ու բարեկեցիկ ապագայի ստեղծումն է ներկա և ապագա սերունդների համար: Երկրագնդի վրա ապրած և ապրող քաղաքակրթությունների մասերից այս ամենում ամենաշահագրգռվածը, անկասկած, երիտասարդությունն է, որ սովորում, աշխատում, մաքառում է հենց իր ապագայի համար:Սակայն մեր երկրում, ինչպես աշխարհի մի շարք ոչ լիարժեք զարգացած պետություններում երիտասարդությունը թերագնահատվում է. որոշակիորեն խորանալով խնդրի արմատների մեջ կարելի է ասել, որ մեզնում շատ հաճախ երիտասարդությունը դիտվում է որպես հիվանդություն՝ ջրծաղկի նման, որով բոլորը պետք է հիվանդանան մինչև մեծանալը ու պիտանի դառնալը:
Ինչպես ցույց են տալիս մի շարք հետազոտություններ այս հարյուրամյակի ավարտին մինչև երեսուն տարեկան մարդիկ՝ երիտասարդները, կկազմեն երկրագնդի բնակչության ավելի քան վաթսուն տոկոսը. սա անկասկած ցույց է տալիս, որ հասարակությունում երիտասարդների դերը գնալով բարձրանալու է ու դա օրինաչափ է:
Այժմ էլ արդեն նկատելի է համեմատաբար ավելի մեծ մասնակցություն երիտասարդության կողմից մարդկային կյանքի բաղկացուցիչ տարբեր մասերում, սակայն այնուամենայնիվ կարելի է ասել, որ դա դեռ հեռու բավարար լինելուց , քանի որ երիտասարդությունն է որ պետք է ապրի այն ապագայում, որը կերտվում է այսօր, երիտասարդությունն է որ տերն է վաղվա օրվա:
Ժամանակակից ԶԼՄ-ների զարգացման, դրանց տարբեր նոր տարատեսակների ի հայտ գալուն հետ մեկտեղ անկասկած ավելանում է նաև երիտասարդության ինքնադրսևորվելու հնարավորությունը, ինչը և պետք է համարել հիմնասյունը հասարակության զարգացման: Թույլ տալով երիտասարդներին ինքնադրսևորվել, մենք թույլ ենք տալիս հինն ու հնացածը փոխարինել նորով ու թարմով դա է զարգացման իմաստը ու էությունը:

Комментариев нет:

Отправить комментарий